Ողջ գիշեր գնացել-եկել ենք. կութեցիներն իրենց ուժերով են փորձում մարել հրդեհը (տեսանյութ)
Երեկ կեսօրից այրվում են Սյունիքի մարզի Կութ համայնքի խոտհարքները։ Sputnik Արմենիայի թղթակիցները դեպքի վայրից հայտնում են` գյուղից էլ երևում են հրդեհի ծխացող օջախները։
Տեղի բնակիչներից Հայկ Գալստյանը պատմում է` ողջ գիշեր գնացել-եկել է խոտհարք, որպեսզի տեսնեն կրակն ուր է հասել։ Այժմ էլ նա այնտեղ է` ընկերոջ հետ փորձում է մարել կրակը։ Նրանք նշում են` ադրբեջանցիները դիտավորյալ են հրդեհում իրենց դաշտերը` անիվներ այրելով ու դրանք սարից ներքև գլորելով։
Մանրամասները՝ տեսանյութում

