Խելոք մնացեք տղերք. Հայկ Սարգսյանը զինծառայությունից ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր Պնախարարը. նախկին դատախազ
Նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով, ի՞նչ հիմքով։ Գիտեի, որ պոպուլիզմն այս մարդկանց կերել է, բայց որ դրա արդյունքում նաև հիշողությունն են կորցրել, այսօր ակնհայտ դարձավ։ Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք տղերք, հերոս մի ձևացեք, նույնիսկ կասեի՝ մի քիչ էլ գլուխներդ կախ ման եկեք»։

