Ինչպե՞ս կարող է ՀՀ կառավարության առաջնային նպատակը և գերակայությունը լինել տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացումը
Ինչպե՞ս կարող է ՀՀ կառավարության առաջնային նպատակը և գերակայությունը լինել տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացումը: Ինչքան հիշում եմ ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ նոր հիմնական անդամ չէ…
Կարճ բացատրեմ նոնսենսը.
Իհարկե խաղաղության հաստատումը պետք է լինի նպատակներից և գերակայությունններից մեկը ՀՀ կառավարության համար: Դա աներկբա է: Բայց հիմնական նպատակ կամ գերակայություն նշանակում է, որ եթե լինի կոնֆլիկտ հիմնական նպատակի և այլ նպատակների միջև (օրինակ՝ տարածքային ամբողջականության պահպանման), ապա առավելություն պիտի տրվի հիմնական նպատակին: Այս տրամաբանությունը տրիվիալ կառավարչական ճշմարտություն է: Ասել կուզի՝ կարող ենք մի քանի հազար քառակուսի կմ էլ զիջել, Ղարաբաղի հարց և այլն հիմնական նպատակին հասնելու համար:
Ադեկվատ ցանկացած կառավարության համար առնվազն երկու հիմնական նպատակ կսահմանվեր. ՀՀ անվտանգության միջավայրի բոլոր բաղադրիչների վերականգնում, վերանայում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում, հայկական բնակչության պահպանում և ինքնորոշման իրավունքի իրացում:
Դրանից մեկ աստիճան ներքև կարող էր լինել խաղաղության պահպանումը, ռազմավարական հարաբերությունների զարգացումը և անգամ տիեզերք օդանավ ուղարկելու բացառիկ առաքելությունը…
Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

