Դուք ուր, ինքնիշխանությունն ու անվտագությունն՝ ուր․ Շարմազանով

Դուք ու՞ր, ինքնիշխանությունն ու անվտագությունն ուր։

Երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մսխած ուժն անամոթաբար խոսում է ինքնիշխանությունից։

Դուք եք ասել ՝նոր պատերազմ,նոր տարածքներ։

Արդյունքը.Արցախի 75 տոկոսը տրվել է թշնամուն։

Դուք եք ասել ՝ Արցախի օդը պաշտպանված է։

Արդյունքը. անձրևի ու կարկուտի նման «օդից թափում» էին ռումբերը ։

Կապիտուլյացիայի խորհրդանիշն էր ասում՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական կետից։

Արդյունքը.թուրքը հասավ Շուշի ։

Նա էր ասում ի՞նչ պետք է,դա էլ կբանակցեմ։

Արդյունքը.թե նոյեմբերի 9-ին եւ թե հունվարի 11-ին թշնամու պայմաններով կապիտուլյացիա ստորագրեց,որը շատերը բնորոշում են որպես «ղազագիր»։

Ասում էր՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը շեշտակի բարձրանալու է։

Արդյունքը. թուրքը երեք ամիս շարունակ 1000 զինվորով հատել է մեր պետության սահմանն ու նորանոր պահանջներ է թելադրում։

Դուք եք ձեր ապաշնորհ ու ապազգային քայլերի արդյունքում հանգեցրել Արցախի մեծ մասի հանձնմանն ու Հայաստանում ադրբեջանական զինուժի տեղակայմանը։

Դուք եք հոկտեմբերի 19-20-ին հրաժարվել ՌԴ նախագահի պատերազմը կանգնեցնելու առաջարկից։

Արդյունքը. Հադրութի ,Շուշիի և հազարավոր նահատակների կորուստ։

Ձեր «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում թուրքը Հայաստանում է։

Ու այսքանից հետո դուք դեռ խոսու՞մ եք։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյանէջից։