Դիմավորեք հայրենի պարեկային նոր ծառայողներին՝ անհայտ երկրի դրոշով (լուսանկար)

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ Այս մասին տեեկացնում ՀՀ կառավարության պաշտոնական էջը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ Իսկ լուսանկարներից երևում է, որ ՀՀ խորհրդանիշ դրոշը դարձյալ աղավաղված է՝ պարեկային ծառայողների թևնոցներին դրոշի գույները ասեղնագործած են ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց հերթականությամբ․ իսկ դա նշանակում է, որ կրում են ոչ մեր երկրի խորհրդանիշը։