539 բժիշկներ պահանջում են վերացնել Արմեն Չարչյանի կալանքը. ակցիա՝ դատախազության դիմաց (տեսանյութ)
Մի քանի տասնյակ բժիշկներ այսօր՝ հունիսի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, որի նկատմամբ մեկամսյա կալանքի որոշում է կայացվել:
Նրանք ընթերցեցին 539 բժիշկների ստորագրությամբ դիմումը, որն ուղղված է ՀՀ քաղաքացուն, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Վերաքննիչ դատարանին, արդարադատության նախարարին, առողջապահության նախարարին, և ՄԻՊ-ին:
News.am-ի տեսանյութը

