Ժամանակ չունե՞ք, վայր դրեք մանդատը. Հայկ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին

Ավագանու անդամները ժամանակ չունեն, որ նստեն, օրենքներ գրեն քաղաքապետարանի համար: Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց իմքայլական ավագանու անդամը նշելով, որ օրենքի կետերում կան մի շարք բացեր:

«Քաղաքապետարանի համապատասխան բաժիններում, եթե կա օրենքի բաց, պետք է օր ու գիշեր տքնաջան աշխատեն այդ ուղղությամբ, սա աններելի է և անթույլատրելի: Վարչական ղեկավարն էլ օրենքից դուրս չի ուզում ոչինչ անել»,- նշեց ավագանու իմքայլական անդամը:

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանը ոչ թե չի ուզում օրենքից դուրս գործել, այլ՝ չի գործելու:

«Մենք գործում ենք և միշտ գործելու ենք օրենքի սահմաններում: Եթե ժամանակ չունեք, ապա վայր դրեք ձեր մանդատը, և թող գան այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն դրանով զբաղվելու, քանի որ ավագանու հիմնական աշխատանքներից մեկը օրենսդրական փոփոխությունների և որոշումների վրա աշխատելն է»,- ասաց Հայկ Մարությանը:

Նա նաև ընդգծեց, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում: