Ոստիկանները կանգնեցնում են ՊՆ մեքենաները՝ Փաշինյանի շարասյան ճանապարհները բացելու համար (տեսանյութ)․ Tert.am
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Ոստիկանները կանգնեցնում են Պաշտպանության նախարարության մեքենաները՝ բացելով ճանապարհը Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և հորդորում ավտոմեքենաներին դուրս գալ ճանապարհից: Նիկոլ Փաշինյանին դեպի Սյունիք ուղեկցում են ուժային կառույցները:
Նշենք նաև, որ Սյունիքի մարզում` մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, մոտակա շենքերի կտուրներում տեղակայվել են դիպուկահարներ:
Տեսանյութը՝ Tert.am-ի

