Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական պետական երեք լրատվամիջոցի
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հունիսի 14-ին, հարցազրույց է տվել ռուսական պետական երեք լրատվամիջոցի՝ Russia Today, Sputnik Արմենիա, «ՌԻԱ Նովոստի»։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։
«Հայաստան» դաշինքի տեղեկացմամբ, հարցազրույցը կհրապարակվի առաջիկայում։

