«Մեկնաբանություն չունեմ». ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակը՝ սկանդալային ձայնագրության մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել երեկ տարածված սկանդալային ձայնագրությունը:

«Մեկնաբանություն չունեմ»,-ասել նա NEWS.am-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հեռախոսազրույցը:

Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:

Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը հորդորում է պահպանել հանգստություն։