Հնարավոր է կանխել պետականության կորուստը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Հարությունյանը։
Երեկ «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց իր ծրագիրը։ Ռոբերտ Հարությունյանի հետ խոսեցինք ծրագրի տնտեսական դրույթների մասին՝ ինչպե՞ս է պատկերացնում դաշինքը Հայաստանի համար արդյունավետ տնտեսական մոդելը։ Տնտեսագետն ասաց, որ Հայաստանը փոքր շուկա ունենալու պատճառով պետք է գնա արտահանող երկիր դառնալու ճանապարհով։ Բացի դրանից, պետք է լրջորեն զբաղվել որակյալ աշխատուժ ստեղծելով, որն էլ նաև ներդրումների համար նպաստավոր պայմաններ կստեղծի, մինչդեռ մենք այսօր երկրում որակյալ մասնագետների լուրջ պակաս ունենք։
Դաշինքի ծրագրի հռչակագրում նշված է՝ մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության մեջ եղել են ինչպես բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին: Հասկանալի է, որ ապաշխարանքը Հանրապետական կուսակցությանն է։ Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ առանցքային ո՞ր սխալների գիտակցման մասին է խոսքը և ապագայում իշխանություն դառնալու հնարավորության դեպքում ինչի՞ վրա է հատկապես ուշադրություն դարձվելու՝ նախկին սխալներից խուսափելու համար։
Անդրադարձանք սոցհարցումներին ընտրությունների արդյունքների վերաբեյալ, որոնց համաձայն՝ մայրաքաղաքում առաջատարը «Հայաստան» դաշինքն է, որին հաջորդում է ՔՊ-ը, այնուհետև՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։ Մարզերում դեռևս առաջատարը ՔՊ-ն է, բայց Ռոբերտ Հարությունյանի հավաստմամբ՝ օրեցօր վիճակագրական պատկերը փոխվում է՝ ի վնաս Փաշինյանի։
Մանրամասները՝ տեսանյութում

