Ինչպես է Նիկոլը խաբում, մանիպուլացնում հայ ժողովրդին (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է:
Փաշինյանը, որը հայտարարում է, թե հպարտ է հայ ժողովրդի՝ Հայաստանի ու Արցախի պարտությամբ, իր մարզային հանդիպումներում փորձում է մարդկանց հավատացնել, թե միայն իր վերընտրությամբ երկիրը կլինի անվտանգ և կայուն: Երկիրը պարտության տարած մարդու կողմից նման հայտարարությամբ հանդես գալը առնվազն ցինիզմ է ու արհամարհանք հայ ժողովրդի հանդեպ: Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը պատկերացնում երկրի անվտանգության ապահովումը։
Մեջբերեմ նրա խոսքերից մի քանիսը ու պատկերը պարզ կդառնա։ Ասում է․ «Սև լճի 30 տոկոսի համար չարժե պատերազմել», «կարևորն այն չէ, թե սահմանը որտեղով է անցնում», «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր ունենալ»: Բայց չէ՞ որ սարի ծերը մեր հայրենիքն է, պարոն Փաշինյան: Եվ այս մարդը հավակնում է վերընտրվել, ու կոչ է անում ժողովրդին ևս 5 տարվա քվե տալ իրեն և իր խմբակին:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։

