Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում է, Անդրանիկ Քոչարյանը առավոտյան է վերադարձել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ տեղի ունեցող խորհրդաժողովի շրջանակում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում տիրող լարված իրավիճակին։

«Այսօրվա մեր իրողությունները և իրավիճակները թելադրում են, որպեսզի ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները և դուրս գան դանդաղկոտության վիճակից և դառնան ավելի կենսունակ, խնդիրներ լուծող»,- ասել է Քոչարյանը

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին Մոսկվայում է գտնվում ՀՀ ՊՆ ղեկավարի պոշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։

«Պաշտպանության նախարարն առավոտյան նույնպես գտնվում էր շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում՝ մեր ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում։ Նախարարը կգա, և եթե նպատակահարմար գտնի, որոշ փակագծեր կբացի»,-ասել է Քոչարյանը, ապա հավելել, որ ոչ ոք չգիտեր, որ առավոտյան տեղի է ունեցել այն, ինչ անթույալտրելի է, և որ լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։