Բոլորը կարող են դառնալ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ

Դաշնակցական գործիչ, Կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շուտով կհրապարակվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը և բոլորը կարող են ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող այս ու շատ այլ հարցերի պատասխաններն, այլև մասնակցել քննարկումներին, հանդես գալ առաջարկներով՝ դառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ։

  • Որո՞նք են Հայաստանի առանջնահերթ խնդիրները ու ինչպիսի՞ լուծումներ են առաջադրվում:
  • Ի՞նչ ճանապարհով պետք է զարգանա Հայաստանը:
  • Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի անվտանգության համակարգը և ինչպես պետք է այն իրագործել:
  • Ինչպե՞ս ամրապնդել պետությունը և հաղթահարել պետականության ճգնաժամը:
  • Ինչպե՞ս ձևավորել արդիական և մարտունակ բանակ:
  • Ինչպե՞ս կարելի է կարճ ժամանակում հասնել տեխնոլոգիական մեծ առաջընթացի:
  • Ինչպե՞ս ձևավորել ներքին կայունություն հասարակական կյանքում և համախմբել հասարակության ռեսուրսները պետության ամրապնդման ու ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու շուրջ:
  • Ինչպե՞ս բարեփոխել կրթական համակարգը և զարգացնել գիտությունը Հայաստանում:
  • Ինչպե՞ս պահպանել մշակութային ժառանգությունը և խթանել ստեղծագործական ներուժը։
  • Ինչպե՞ս ներգրավել երիտասարդությանը երկրի զարգացման գործընթացներում:
  • Ինչպե՞ս կանխել ակնկալվող արտագաղթը:
  • Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի միջազգային հեղինակությունը և զարգացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
  • Ինչպիսի՞ն են Արցախի ապագայի մասին պատկերացումները և նախատեսվող քաղաքականությունը…»։