Կապ չունի, թե քանի ռազմագերի է մնացել. մարդկային կյանքը սուրբ է. ԵԽ պատգամավոր (տեսանյութ)

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստևիչիուսը ԵԽ նիստի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և ռազմագերիների հարցին՝ հայտարարելով, որ Հարավային Կովկասում պատերազմն ու հակամարտությունները խոչընդոտում են  երկխոսությանը, համագործակցությանն ու խաղաղությանը:

«Վերջին պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգություն է, որը երկու ազգերի համար ծանր տառապանքների է հանգեցրել: Ամեն հնարավոր բան պետք է անել հակամարտությունից խաղաղ համակեցության անցնելու համար:

Ռազմագերիների, պատանդների ազատ արձակումն առաջ գնալու ճանապարհն է: Կապ չունի, թե քանի ռազմագերի է մնացել, մարդկային կյանքը սուրբ է: Ռազմագերիների առողջության պահպանման միջազգային պարտավորությունները պետք է իրականացվեն»,-ասել է Պետրաս Աուստևիչիուսը և հավելել, որ ԵՄ-ն չի օգտագործել իր ազդեցությունը հակամարտությունը կանխելու համար, և միաժամանակ կարծիք հայտնել, որ ԵՄ-ը պետք է նախաձեռնող լինի, օգնի իր արևելյան գործընկերներ Հայաստանին և Ադրբեջանին՝ բավարարելու իրենց ժողովուրդների պահանջները։

Տեսանյութը՝

https://multimedia.europarl.europa.eu/de/prisoners-of-war-in-the-aftermath-of-the-most-recent-conflict-between-armenia-and-azerbaijan-debate-on-cases-of-breaches-of-human-rights-democracy-and-the-rule-of-law_I205808-V_v?fbclid=IwAR1i12crTYJGVYOcfuP7okLk0OeqOvFr_EmDk2t1dsSwz8QhH0Ea9N5W4dU