Մեզ վախի ու ստի մեջ են պահում, որ չհասկանանք, թե ինչ է կատարվում, որ խենթանանք (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն է։
Սրանք իշխանության եկան ժողովրդավարության մասին մեծ-մեծ խոսելով, բայց իրականում Հայաստանը վերածեցին մեկ անձի կամ բռնապետի կողմից ղեկավարվող երկրի։
Ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանի ինքիշխանության գլխին ամպեր են կուտակվել, բայց ի՛նքն է այսօր ոչնչացնում Հայաստանի ինքնիշխանությունը։
Եկան որպես կոռուպցիայի դեմ պայքարողներ՝ իրականում մինչև կոկորդը խրվել են կոռուպցիայի մեջ:
Խոսում էին զարգացող տնտեսությունից, գյուղատնտեսությունից՝ իրենք ոչնչացրել են թե՛ մեկը, թե՛ մյուսը։
Նրանք հայտարարում էին Արցախը Հայաստան է ու վերջ՝ Արցախը տվեցին թշնամուն։ Հիմա էլ հայտարարում են՝ Հայաստանում ապագա կա՝ ապագա, բայց իրականում ոչնչացնում են Հայաստանի ապագա:
Հարցազրույցը դիտեք տեսանյութում։

