Ժամանակն է բացահայտել «Իսրայելի ամենազորության» մասին առասպելը
2020-ի ապրիլ-մայիս ամիսներին, ինչպես հիշում ենք, շատ տեղեկություններ կային, որ Իլյուշ Ալիևի ռեժիմը Իսրայելի օգնությամբ մտադիր է ուժեղացնել իր ՀՕՊ/ ՀՀՊ համակարգը և նույնիսկ մտադիր է գնել իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգը: Եվ 2021-ին, պաղեստինա-իսրայելական պատերազմի ներկայիս սրման ժամանակ, պարզվում է, որ այդ չապից դուրս շատ գովերգած հրեական համակարգը հեքիաթ է, առասպել: Այնուամենայնիվ, ցավալի է, որ այսօրվա Հայաստանում դեռ կա թուրքամետ խամաճիկների և հրեա ստրուկների կառավարություն: Կարող էր այլ կերպ լինել, և կովկասի-թաթարական ՀՕՊ/ ՀՀՊ համակարգը ստիպված կլիներ փորձել «Իսկանդեր» հրթիռների հարվածային զորությունն ու ուժը…
Իսկ հիմա հրեական հեքիաթների ու առասպելների բացահայտման ժամանակն է: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Դամասկոս կատարած աշխատանքային այցի ընթացքում, պաղեստինյան մի շարք խմբերի ղեկավարների հետ հանդիպմանը, մայիսի 12-ի երեկոյան «առասպել» է որակել իսրայելական ՀՕՊ համակարգի անթափանցելիության մասին պնդումները: Սրա հիմքը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած իրադարձություններն էին, որտեղ այս շաբաթվա սկզբից շարունակվում է հարվածների փոխանակումը Իսրայելի և Գազայի հատվածում գործող պաղեստինյան «դիմադրության խմբերի» միջև, հաղորդում է ԻՌՆԱ իրանական պետական լրատվական գործակալությունը: Ըստ Զարիֆի, Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի անհաղթահարելիությունը, պարզվել է՝ «խաբուսիկ» է, սուտ է: Իսլամական Հանրապետության արտգործնախարարը նաև նշեց, որ «սիոնիստական ռեժիմի դաժանությունը, հատկապես Ալ-Ակսա մզկիթում [Արևելյան Երուսաղեմում], և նրանց ջանքերը՝ հուդայականացնելու մզկիթի ամբողջ տարածքը, համարձակությամբ է ընդունվել պաղեստինցի կանանց և տղամարդկանց կողմից, ովքեր պաշտպանում են իրենց հողն ու երկիրը»: «Իսլամական աշխարհը շատ հպարտ է այս համարձակությամբ, դատապարտում է սիոնիստական ռեժիմի վերջին երկու օրվա ընթացքում կատարված հանցավոր գործողությունները: Եվ դիմադրության խմբերի հերոսական պատասխանը ապացուցեց, որ «Երկաթե գմբեթի» անհասանելի լինելու մասին պնդումները դատարկ սուտ էին»,- ասաց նախարար Զարիֆը: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրեց, որ վերջին մի քանի օրերին, համագործակցելով իսլամական որոշ այլ երկրների ներկայացուցիչների հետ, ջանքեր են գործադրվել «միջազգային հանրությունն այս հարցում ավելի ուշադիր դարձնելու համար». «Հուսով ենք, որ գոնե մի փոքր քայլ կատարենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա հույս չկա», – նախարարը հավանաբար նկատի ուներ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի ռազմական դաշնակից Միացյալ Նահանգները վետոյի իրավունք ունեն: Իրանի արտգործնախարարը դիվանագիտական պատվիրակության հետ ժամանել է Դամասկոս՝ երկկողմ և տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ խորհրդակցություններ վարելու համար, «հատկապես օկուպացված տարածքներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և իսլամական սրբավայրերի դեմ սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների ուսումնասիրման համար»,- հիշեցնում է ԻՌՆԱ-ն:
Ինչպես հայտնի է, մեկ օր առաջ Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչները նշեցին, որ վերջին երեք օրերի ընթացքում Գազայից ավելի քան 1500 հրթիռ և ական է արձակվել հրեական պետության բնակավայրերի վրա՝ որոնցից 85-ից մինչև 90% իբր հայտնաբերվել և խոցվել էին «Երկաթե գմբեթ» մարտավարական ՀՀՊ համակարգի կողմից (նախատեսված է 4- 70 կմ հեռահարությամբ չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար): Եվ սա արդեն վստահություն չի ներշնչում. իսրայելական The Drive պորտալը վերլուծեց «Երկաթե գմբեթ»-ի հնարավորությունները՝ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրման ֆոնին: Վերջին երկու օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը արձակել է ավելի քան հազար հրթիռ, նշում է այդ պորտալը: ՀՀՊ համակարգը կարողացավ տապալել դրանց հարյուրավորներին, բայց շարունակական զանգվածային գրոհները ցույց տվեցին, որ «Երկաթե գմբեթ»-ի հնարավորությունները սահմանափակ են: Սա նշանակում է, որ Իսրայելի հակառակորդների նոր մարտավարությունը ապացուցել է իր արդյունավետությունը, և նրանք շարունակելու են ընդլայնել իրենց զինանոցները՝ հակահրթիռային պաշտպանությունը հաջողությամբ ճեղքելու համար: Հրթիռների հարձակումները դեռ շարունակվում են, և «Երկաթե գմբեթ»-ի մարտկոցները լիցքավորված և լարված են ողջ հզորությամբ: Այս համակարգի աշխատանքը հիմնականում ավտոմատացված է: Այն բաղկացած է մի քանի արձակիչներից, որոնցից յուրաքանչյուրը բեռնված է 20 «Թամիր» հակահրթիռային հրթիռներով, ինչպես նաև ռադարներից և հրամանատարական կառավարման համակարգերից: Եվ որ ամենակարևորն է՝ շարունակելով պարծենալ ու գովասանքներ տարածել, նույն ՑԱԽԱԼ-ը արդեն խոստովանեց, որ վերջին օրերին նրանց չհաջողվեց խոցել Գազայից Իսրայելի վրա արձակված բոլոր հրթիռները: Տեղեկություններ կային, որ համակարգը չի կարողացել հաղթահարել նման մասշտաբային հարձակումը: Պաղեստինցիները, արտաքին աշխարհի աջակցությամբ, կարողացան ավելի մեծ հեռահարության հրթիռներ պատրաստել: Նրանցից որոշակներն անցնում են հարթ հետագծով, ոչ թե ավելի ծանոթ բալիստիկ հետագծով: Սա Իսրայելի պաշտպանությունը շրջանցելու ևս մի այլ միջոց է: Ի դեպ, կարելի է հիշել 2018-ի հոկտեմբերի վերջի տվյալները. այն ժամանակ Գազայի հատվածից ընդամենը 30 հրթիռ էր արձակվել Իսրայելի վրա, բայց «Երկաթե գմբեթ»-ը որսացել ու խոցել էր պաղեստինյան հրթիռների միայն 10-ը, այսինքն՝ պաղեստինյան հրթիռների 2/3-ը ճեղքել են իսրայելական ՀՕՊ/ ՀՀՊ համակարգը…
Սերգեյ Շաքարյանց

