Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ խմբակցություն կազմելու մասին

«Նման հարց չի քննարկվել։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված  դաշինքը ընդդիմադիր ուժերի այն համակցություներից է, որը նույնպես ձեռնոց է նետում  ներկայիս կապիտուլյանտ իշխանությանը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն քննարկել է ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի հետ խմբակցություն կազմելու հարցը։

Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ի որոշման հիմքում ընկած է մեկ գերնպատակ՝  վարչապետի աթոռի հետ սերտաճած մարդուն պոկել  աթոռից և գահընկեց անել։