Հայոց մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված երեկո Օպերայում. ներկա է Սերժ Սարգսյանը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ ապրիլի 26-ին, Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակաց հիշատակին նվիրված երեկո է կազմակերպվել։
Երեկոյին մասնակցում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը, մի շարք ռազմական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև մտավորականներ։
Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակաց հիշատակին նվիրված երեկոն կազմակերպվել է «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ։

