Բժիշկներն ընդդեմ հիվանդների խոշտանգումների
Երեկ, ըստ մամուլի հրապարակումների, բարձր ջերմությամբ, թոքերի 40% ախտահարմամբ, Քովիդ-19 հիվանդության կասկածով Արարատ Աղաբեկյանին անկողնուց հանելով, խոշտանգումների ենթարկելով Գորիսից բերման են ենթարկել Երևան՝ Քննչական կոմիտե:
Մի կողմ թողնելով մի քանի պատերազմների վետերան շուռնուխեցու նկատմամբ կատարված այս արարքի բարոյական կողմը, փաստում ենք, որ նման գործողություններով ոստիկանական համակարգը խախտում է տվյալ քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, մարդու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը, ՀՀ Քրեական դատավարության պահանջները` խոշտանգելով ու զրկելով մարդուն բժշկական օգնությունից, նպաստում է կորոնավիրուսային կամ միգուցե այլ վարակների տարածմանը:
Հիշեցնում ենք, որ ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելը պատժվում է օրենքով: Հետևաբար, կոչ ենք անում սթափվել ու դադարեցնել հիվանդ մարդկանց խոշտանգումները, զերծ մնալ նրանց առողջության վատթարացման պատասխանատվությունը ստանձնելուց:
Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն

