ԱԱԾ-ից հայտնել են, որ իրենք անելիք չունեն Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլար փոխանցելու հարցը պարզելու գործում
Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։
Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն…
Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյան


