Ո՞վ է պայթեցրել իրանական Saviz նավը Կարմիր ծովում

Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք Հայաստանի քաղաքացիներին, թե որքանով են բավարարված Իսրայելի հրեաները այն փաստից, որ այլևս չկա Արցախի անկախ հանրապետություն, քանի որ այժմ սիոնիստները սկսել են ամեն տեսակի հարձակումներն ուղիղ Իրանի դեմ: Դա իհարկե չի նշանակում, որ հրեաները դադարել են հարձակվել Սիրիայում իրանամետ շիական աշխարհազորայինների վրա. ոչ, հակառակը, ապրիլի 8-ին սիոնիստները հերթական անգամ օդային հրթիռային հարվածներ հասցրին Դամասկոսի մերձակայքում գտնվող կամավոր շիական խմբին, և Իսրայելն արդեն իր հարձակումները, սովորության համաձայն, անվանել է «հարձակում Սիրիայում իրանական թիրախների վրա»: Բայց առավել կարևորն այն է, որ հրեաները սկսեցին հարձակվել իրանական օբյեկտների և թիրախների վրա արդեն Պարսից ծոցում և Միջերկրական ծովում: Ի պատասխան, ըստ Իսրայելի, Իրանը իբր հարձակվել է իսրայելական ինչ-որ ծովային նավի վրա, չնայած Թեհրանը բացարձակապես հերքում էր հրեաների մեղադրանքները:

Բայց ահա՝ Կարմիր ծովում տեղի ունեցավ արտառոց դեպք: Իսրայելը պարծենում էր, որ «պատասխանեց» Իրանին՝ հարձակվելով իրանական ծովագնաց բեռնատար Saviz-ի վրա, և իբր «նախազգուշացրեց» ԱՄՆ-ին հարձակման մասին: Ամերիկյան «New York Times» թերթը ապրիլի 7-ին գրել է, թե իբր «ԱՄՆ պաշտոնյան ասաց, որ Իսրայելը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ իր զորքերը հարձակվել են նավի վրա ապրիլի 6-ին, տեղական ժամանակով առավոտյան 7: 30-ին: Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ երեքշաբթի օրը Կարմիր ծովում հրթիռային հարձակման է ենթարկվել իրանական դրոշով Saviz նավը: Ըստ աղբյուրի՝ հարվածը հասցվել է Եմենի մերձակայքում»: Այնուամենայնիվ, հենց «այս տեղից» են սկսվում հաղորդագրությունների անհասկանալի «տարաձայնությունները»: Մասնավորապես եվրոպական, իրանական և արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Saviz նավը պայթել է ծովային ականի վրա:

Ապրիլի 7-ին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Սաիդ Խատիբզոդան հատուկ հայտարարություններ արեց մամուլի ասուլիսի ժամանակ. «Երեքշաբթի օրը տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:00-ին Կարմիր ծովում Ջիբութիի ափին տեղի ունեցած պայթյունի հետևանքով իրանական դրոշով Saviz նավը փոքր-ինչ վնասվել էր: Հետաքննվում են պայթյունի ծագումն ու պատճառները»,- հաղորդում է «Mehr News» գոծակալությունը: Խատիբզոդան հետագայում հաղորդում է. «Համաձայն միջազգային ծովային կազմակերպության՝ որպես վերստուգիչ մարմնի նախորդ համաձայնագրի, Saviz քաղաքացիական նավը գտնվում էր Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ ծովային երթուղիներում ծովային անվտանգությունն ապահովելու և ծովահենների դեմ պայքարելու համար: Նավը, իրոք, գործում էր որպես Կարմիր ծովում Իրանի լոգիստիկական հենակետ, և, հետևաբար, այս նավի բնութագրերն ու նպատակը նախապես հայտարարվել էին կազմակերպությանը: Բարեբախտաբար, պատահարից զոհեր չեն եղել: Ներկայումս կատարվում են վթարի պատճառների տեխնիկական ուսումնասիրություններ: Իրանը այդ կապակցությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները միջազգային մարմինների միջոցով»:

Անզեն աչքով նկատելի է, որ կողմերը հաղորդում են իրանական նավի վրա հարձակման՝ գործնականում հակասական տեղեկություններ: Այսինքն՝ «հրթիռային հարվա՞ծ», թե «պայթյուն ծովային ականի վրա»: Համաձայնենք, որ սա չափազանց մեծ հակասություն է: Երկրորդ՝ և ոչ պակաս նշանակալի տարբերությունը. «Եմենից ոչ հեռու» և «Ջիբութիի ափին», չնայած առաջին հայացքից նրանք ենթադրում են համընկման մի տարր (Կարմիր ծովը ողողում է և՛ Եմենը, և՛ Ջիբութին), բայց, այնուամենայնիվ, դրանք Կարմիր ծովի տարբեր ջրային տարածքներ են, և «Ջիբութիի ափը» հաստատ չի կարող լինել «Եմենից ոչ հեռու»: Եմենի և Ջիբութիի միջև Կարմիր ծովի ջրերը չափազանց շատ են, որպեսզի դիտորդները այդ զեկույցները ընկալեն որպես տեղեկություն նույն դեպքի մասին:

Միևնույն ժամանակ, ապրիլի 8-ին և արդեն Saviz նավի անձնակազմի անդամների վկայությանը հղումով, շատ տեղեկություններ են հաղորդվել, ինչը ստիպում է մտածել իրանական մեկ այլ վարկածի հուսալիության մասին՝ որ նավը պայթեցնելու մեջ մեղավոր են ԱՄՆ ծովային հատուկ ուժերը: Ճիշտ է, այստեղ մենք պարտավոր ենք տեղեկացնել. Պենտագոնը կտրականապես հերքել է իր մասնակցությունը: Սակայն, ինչպես պարզվեց, Կարմիր ծովում տեղի ունեցած դեպքից մեկ օր առաջ «անհայտ ուղղաթիռը 5-10 րոպե հետախուզություն էր իրականացրել նավի տարածքում»: Դրանում նշվում է նաև, որ «դեպքի օրը, նավի վրա գրոհից ավելի քան 4 ժամ անց, տեղական ժամանակով ժամը 10.00-ից 11.00-ը, երկու անհայտ արագընթաց կատերներ հետախուզություն էին իրականացրել նավի մոտակայքում»: Այսպիսով, որոշ ուժեր (պայմանականորեն համաձայնենք, որ սա իսրայելական հատուկ ծառայություն է) մանրակրկիտ պատրաստվում էին Saviz նավի վրա հարձակմանը: Բացի այդ, ըստ արևմտյան, իսրայելական և սաուդյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների, այս նավը հետախուզական գործառույթներ է իրականացրել և կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ: Saviz-ը պաշտոնապես դասվում էր որպես բեռնանավ, բայց, ըստ Իրանի թշնամիների, իբր ԻՀՊԿ-ն օգտագործել է «հսկողության և լրտեսության համար, և դա հայտնի էր ամերիկյան հետախուզությանը»: ImageSat-ի արբանյակային պատկերները ցույց են տվել, որ նավը վերջին 2 տարվա ընթացքում գրեթե չի տեղափոխվել: Տեղեկատվության համաձայն, նավը պայթեցվել է իր կորպուսին ամրացված փափուկ ականի միջոցով (ծովային ականի տեսակ, որը թիրախներին կցվում է մագնիսներով):

Միջերկրական ծովում իր նավերի վրա հարձակման դեպքում Թեհրանը խոստացավ կոշտ պատասխան տալ, անկախ նրանից, թե ով նման ագրեսիվ քայլ կձեռնարկի իրանական նավերի դեմ: Պետք է ակնկալել, որ Իրանը հիմա լուռ կմնա, մանավանդ  եթե Saviz նավը փաստորեն կապված է ԻՀՊԿ-ի հետ, ապա՝ առավելևս, որ չարժե սպասել արագ պատասխանի:

Հիմա Իրանի քննչական և հետախուզական օրգանները որոշում են կայացնում մեկ հարցի շուրջ. իսրայելական հատուկ ծառայությունների՞ն մեղավոր ճանաչել (քանի որ Իսրայելը պարծենում է, որ իբր ինքը «հրթիռային հարված է հասցրել»), թե այնուամենայնիվ, ԱՄՆ-ի:

Սերգեյ Շաքարյանց