Սա Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ամենասարսափելի տեսանյութն է. Ժողովուրդ, մեր երեխեքին տարել կոտորել են

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Միքայել Մինասյանի «Requiem 5. Երազանքներ» վերտառությամբ տեսանյութը և գրել.

«Սա Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ամենասարսափելի տեսանյութն է: Աշխարհում չկա որևէ սարսափ ֆիլմ, որը կկարողանա հասնել այս տեսանյութին: Չէ դուք հասկանու՞մ եք, հազարավոր սպանված հայ երեխեք այսօր կարող էին ողջ առողջ լինել ու իրենց ծնողների հետ նոր տարին դիմավորեին, եթե վիժվածք-դավաճանները սեպտեմբերի սկզբին դիմեին ՀԱՊԿ:

Սա ինչ-որ բացատրություն ունի՞:

Ահավոր ա… սարսափելի ա, անկարագրելի սարսափ ա:

Ժողովուրդ!!! մեր երեխեքին տարել կոտորել են»: