Երբ այսօրվա ակցիաների արդյունքում քաղաքի խցանումների 10 բալը տեսար, արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգ հայտարարեցիր․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարության և ընդդիմության այսօրվա ակցիաների կապի մասին։
Հայկ Մամիջանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Գերագույն դավաճանը ժողովրդի աջակցություն չափող է դարձել․․․
Բա քո վախը ով է «չափել», երբ այսօրվա ակցիաների արդյունքում քաղաքի խցանումների 10 բալը տեսար (ըստ Яндекс.Пробки հավելվածի) ու վռազ արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգը հայտարարեցիր:
Հիշեցնեմ, որ մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բերման են ենթարկվել շուրջ 20 հանրապետականներ»:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը դիմել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ հրավիրելով մասնակցել խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։

