Արման Թաթոյանը Մոսկվա է մեկնել՝ ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձի հարցով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է։

«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։

Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թաթոյանը։