Արմեն Աշոտյանը զորացրվել է

Այսօր զորացրվեցի և եկա ֆիզիկապես միանալու իմ տասնյակ հազարավոր հայրենակիցներին, որոնք հասկանում են, որ ազգային այս աղետի պայմաններում լռելը և հանդուրժելը հավասարազոր է դավաճանությանը։

Իմ շնորհակալությունն եմ հայտնում Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ողջ անձնակազմին, որոնց ձեռքերով պատերազմի օրերին ոտքի կանգնեցին հազարավոր հայ զինվորականներ։

Ձեզ հետ միասին ծառայելը պատիվ էր ինձ համար։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։