Մարտունու քահանայի նկատմամբ «տեռորի» մասնակիցների ինքնությունը պարզվել է
Օրերս Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել էին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի քահանա Տեր Սիմոնի նկատմամբ, արգելել քահանայի մուտքը եկեղեցի, իսկ գործընթացն էլ համակարգել էր «իմքայլական» Հայկ Սարգսյանը (շիշ բռնող): Ավելի ուշ Գեղարքունիքի թեմից հաստատեցին տեղեկությունը:
Mediaport-ի տվյալներով՝ քահանայի առաջ եկեղեցու դռները փակել է վերջերս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցած Արշակ Բարսեղյանը: Վերջինս, իր մոտ ունենալով եղեկեցու դռան բանալիները, միացել է Փաշինյանի մի քանի աջակիցներին ու դուռը կողպել քահանայի առաջ: Միջադեպի մյուս մասնակից, Նիկոլ Փաշինյանի հերթական աջակիցը Մարտունու բնակիչ, վարորդ Հոմերոս Բեյբությանն է: Ի դեպ, ըստ տեղեկությունների, հենց նա էլ եղել է քահանային հարվածողը:
Խուլիգանության մյուս մասնակիցներից է Վարդան Սիրականյանը (Օրիֆլեյմի Վարդանը), որը Մարտունիում հայտնի է որպես «5000-ով միտինգ անող»:


