Ով է ժողովուրդը. հարցին պատասխանելու համար Վարչապետի աշխատակազմը 30֊օրյա ժամկետ է խնդրել

Կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը քաղաքական թիվ 1 օրակարգն է, սակայն այդ օրվանից ի վեր, Փաշինյանը, հղում անելով ժողովրդին, ասում է, որ հրաժարական չի տա, որովհետև ժողովուրդն է տվել իրեն իշխանություն, եթե հրաժարական տա, ապա ինչ է պատասխանելու իշխանության տիրոջը` ժողովրդին։

Այս առնչությամբ Tert.am-ը հարցում ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ հետևյալ հարցերով.

1.Ով է ժողովուրդը

2.Քանի քաղաքացին է համարվում ժողովուրդ։

ՀՀ կառավարության աշխատակազմից հարցմանը պատասխանելու համար հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ` 30օրյա ժամկետ է անհրաժեշտ։ «Տեղեկացնում ենք,որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։Ուստի համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9_ի 7_րդ մասի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30_օրյա ժամկետում»։