Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմը հայտարարություն է տարածել

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմը հայտարարություն է տարածել, որ դեկտեմբեր 11-ին Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ
արգելել են հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը, հայհոյելով և հրմշտելով քահանային։ «Պատճառը, ինչպես նրանք են պնդել, եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր 5-ի հանրահավաքին, քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը և այլ դժգոհություններ…

Նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական և հետպատերազմական լարված իրավիճակը, ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջադեպը կազմակերպված և ուղղորդված չէ հակաեկեղեցական կամ այլ ուժերի կողմից»: