Գորիսի համայնքապետարանը հերքում է

Գորիսում ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

«Հարգելի հայրենակիցներ, համացանցում լուսանկար է տարածվում և նշվում, թե իբր այսօր Գորիսում ադրբեջանական պետհամարանիշներով ավտոմեքենա են նկատել:

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. իրավիճակը վերահսկվում է, մեր սահմանները ամուր են, ժամկետային զինծառայողները, ինքնապաշտպանական ջոկատները սահմանի ամբողջ երկայնքով ամուր կանգնած են և թշնամին չի կարող քայլ առաջ կատարել»,- գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» ավտոմեքենաներն ազատորեն շրջում են Գորիսի փողոցներով։