«Երևանյան հեռանկարները» արցախցիներին հրավիրում է համերգների

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը միշտ արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձր մշակույթի դերն ու ուժը այդ ոլորտներում: Դեկտեմբերի 8-15-ը փառատոնի շրջանակում Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ, որոնց հիմնական ունկնդիրներն են լինելու Հայաստանում ապաստանած արցախցիները: Նրանց համար ելույթ կունենան երիտասարդ, պատանի շնորհալի երգիչ-երաժիշտներ։ Համերգից առաջ նախատեսվում է այց Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի: