Ալավերդիում «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հողատու» գրություններ են հայտնվել (լուսանկարները)

Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հողատու» վերտառություններով գրություններ են հայտնվել, այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Նշենք, որ անցած օրերին նման գրություններ էին հայտնվել նաև մայրաքաղաք Երևանի մի շարք փողոցներում, ինչպես նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի տան դիմաց։