Պատմության մեջ երևի միակ երկու օրինակներն են, երբ երկրի ղեկավար դարձան պատերազմում պարտություն կազմակերպելու հատուկ նպատակով՝ Վլադիմիր Լենինը և Նիկոլ Փաշինյանը
Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հիշեց Սադամ Հուսեյնին՝ որպես երկրի ղեկավարի օրինակ, ով պատերազմում պարտությունից հետո մնաց իշխանության։
Ակամայից հիշեցի պատմության մեջ երևի միակ երկու օրինակները, երբ երկրի ղեկավար դարձան պատերազմում պարտություն կազմակերպելու հատուկ նպատակով՝ Վլադիմիր Լենինը և Նիկոլ Փաշինյանը։
Բայց Լենինը դարձավ արդեն պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավար, և որպես գերմանական շահեր հետապնդող՝ Ռուսաստանը նպատակաուղղված տարավ պարտության։
Նիկոլը դարձավ բնականոն կյանքով ապրող երկրի ղեկավար, և որպես օտար շահեր հետապնդող, սկզբում սարքեց պատերազմը, հետո սարքեց պատերազմում պարտությունը։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

