Ադրբեջանում նույնիսկ խոսում են , որ Ալիևին պետք է թույլ տալ ցմահ կառավարի երկիրը

Այս օրերին մեր մոտ փորձում են թյուր կարծիք ձևավորել, թե Ադրեբջանում նույնպես հասարակությունը դժգոհ է իշխանությունից, քանի որ իրենց համարում են չհաղթած։

Չկա նման բան, ադրբեջանի հասարակությունը այս պահին սատարում է գործող իշխանությանը։ Ալիևը , Ալիևի հայրը իրենց կառավարաման տարիների ընթացքում չեն ունեցել այս տեսակ աջակցություն ։

Կան մի քանի կուսակցություններ, որոնց անդամների թիվը չի հասնում նույնիսկ հազարը, խիստ անհանգստացած են Ալիևի վարկանիշի բարձրացումով և փորձում են, դավադրության տեսություն դաշտ նետելով, ազդել իշխանության վարկանիշի վրա։

Մեզ մոտ կրկին ստի վրա է դրվում իրական Ադրբեջանի մասին լրատվությունը։ Չկա նման բան, Ադրբեջանում նույնիսկ խոսում են , որ Ալիևին պետք է թույլ տալ ցմահ կառավարի երկիրը։

Մինչև պատերազմը, այո, Ալիևն ուներ շատ ցածր վարկանիշ, այնպիսի վարկանիշ, որ եթե ընտրություն լիներ նրան կարող էր անգամ հաղթել ազգությամբ որևէ հայ թեկնածու։

Խնդրում ու աղաչում եմ, գոնե հիմա ստերով պետություն մի կառավարեք, վերլուծույթուն և եզրակացություն մի կատարեք ձեր իսկ կողմից հնարված ստերով։ Դա կործանարար է, որքան էլ ցավոտ է իրականությունը, բայց մի փորձեք ստել, որպեսզի կարճաժամկետ ազդեք ներքին տրամադրությունների վրա։

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։