Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ տեղի չեն ունենում. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ այս պահին տեղի չեն ունենում, Aysor.am-ին ասաց Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
«Նման քննարկումներ Արցախի խորհրդարանում չեն եղել», – ասաց նա:
Ավելի վաղ «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովն օրենքի նախագիծ է մշակում, որի համաձայն՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու։

