Հայրենիքս չկա, պետականությունս վտանգված է, բայց էլի նախկիններ ու ներկաներ եք անում․ Կարեն Հովհաննիսյան
Իշխող կուսակցության պատգամավորներից մեկն ամռանն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա և այդ ուղիղ կապի շնորհիվ է, որ պատերազմ չի լինում․․․ Ասողն էլ կարծեմ ադրբեջանագետ է։
Մեկ այլ պատգամավոր էլ նույն կուսակցությունից ասում էր, որ լայնածավալ պատերազմ չի լինի, իսկ այդպիսի կանխատեսումներ անողները նախկինների հետ կապ ունեցողներն են։
Մեկ այլ պաշտոնյա աշնանը սպասվող պատերազմի մասին խոսացողներին էլ համարում էր նախկիններ, ովքեր չեն ուզում, որ Հայաստանում ներդրումներ գան, այդպես փող բերողների մոտ կասկածներ են հարուցում․․․
Չհոգնեցի՞ք նախկիններ ասելով, ախր մեկը որ ես նախկինների ժամանկ ո՛չ պաշտոն եմ ունեցել, ո՛չ էլ ներկաների ժամանակ եմ պաշտոն ունեցել, բայց իմ կանխատեսումներում միշտ ասել եմ, որ աշնանը լայնածավալ պատերազմ է սպասվում։ Դուք կարևոր վերլուծությունների, փաստերի հիման վրա արված եզրակացությունը փոշիացնում էիք նախկկիների և ներկաների բաժանելով․․․ Հիմա էլ նույնն է, Հայրենիքս չկա, պետականությունս վտանգված է, բայց էլի նախկիններ ու ներկաներ եք անում․․․ Բեկում է պետք․․․
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

