Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 2 օրից քիչ․ Բեքարյան

Երկու ամրագրում.

  1. Նիկոլից պաշտոն ստացողները և նրա հետ տարաբնույթ ձևաչափերով «պաշտոնապես» հանդիպողները՝ նպաստում են հանրության մոտ վարչապետի «պաշտոնավարման» կեղծ պատրանքի ստեղծմանը:

Դրանով փորձ է արվում մեր ազգային և պետական շահերի հաշվին՝ րոպեներ երկարացնել գործող իշխանության կյանքը:

Հետևաբար, մարդկանց այդ խումբը ևս, ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը գործող իշխանությունների արված և արվող քայլերի համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

  1. Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 2 օրից քիչ:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից։