Ստեփանակերտում ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հրդեհ Ստեփանակերտում:

ԱԻՊԾ տեղեկացմամբ, բնակելի թաղամասի հարակից տարածքում կայանված ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջում: Մեքենան այրվել է մասնակի:

Տուժածներ չկան: