Ֆրանսիայի ԱԺ 40 պատգամավորներ Էմանուել Մակրոնին կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովի 40 պատգամավորներ բաց նամակ են գրել Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Գի Տեսիենը: Պատգամավորները նախագահին ուղղված իրենց կոչում ընդգծել են, որ միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախին դուրս գալ այն գոտուց, որը թույլ չի տալիս ստանալ միջազգային, հումանիտար աջակցություն: