Մենք հիշելու ենք միջազգային հանրության լռությունը․ Արա Զոհրաբյան

«ՄԵՆՔ ՀԻՇԵԼՈՒ ԵՆՔ…

ՄԵՆՔ ՀԻՇԵԼՈՒ ԵՆՔ այն բոլոր միջազգային կառույցների լռությունը կամ անբովանդակ հայտարարությունները, որոնք տարատեսակ իրավունքների պաշտպանության հարցերում ջանքեր չէին խնայում: Պարզվում է տղամարդու իրավունքն իրեն կին համարելու, կնոջ իրավունքն իրեն տղամարդ համարելու, նմանատիպ այլ իրավունքները և նույնիսկ կենդանիների պաշտպանության իրավունքներն ավելի կարևոր են, քան ԱԶԳԻ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

ՄԵՆՔ ՀԻՇԵԼՈՒ ԵՆՔ այն բոլոր պետությունների իշխանություններին, որոնք ադրբեջանական-թուրքական ագրեսիան սնել են իրենց օժանդակությամբ կամ լռությամբ:

ՄԵՆՔ ՀԻՇԵԼՈՒ ԵՆՔ թուրքական-ադրբեջանական ագրեսիան և նրանց արյան մեջ դրած մեզ բնաջնջելու գենետիկ պահանջմունքը:

ՄԵՆՔ ՀԻՇԵԼՈՒ ԵՆՔ այն բոլոր պետություններին, որոնք երևացող կամ չերևացող աջակցություն ու օժանդակություն են տրամադրել մեզ, հատկապես Ռուսաստանին, Իրանին և Ֆրանսիային:

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԻՇԵԼ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: