Մինչ միջազգային հանրությունը միայն խոսում է, Ադրբեջանը սպանում է ավելի ու ավելի շատ մարդկանց. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, Թվիթերի միկրոբլոգում տարածելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրապարակած գրառումն ու լուսանկարները, որոնցում ներկայացվում են Արցախի խաղաղ բնակչության ավերված տները, շնորհակալություն է հայտնել՝  կույր աշխարհին հումանիտար աղետի մասին հիշեցնելու համար։

«Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի դեմ, Արցախում բնակչությունը նախ պայքարում է ադրբեջանական աշխարհի, պատերազմական հանցագործությունների, ապա նոր՝ կորոնավիրուսի դեմ։ Մինչ միջազգային հանրությունը միայն խոսում է, Ադրբեջանը սպանում է ավելի ու ավելի շատ մարդկանց»,- ընդգծել է Բեգլարյանը։