Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմեկնեն Ժնև

Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում:

Հայտարարության մեջ նշվում է, թե կողմերը համաձայնվել են նորից հանդիպել և քննարկել կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման մեխանիզմները։

Հիշեցնենք, որ այս անգամ էլ ԱՄՆ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 26-ից 08։00-ից հայտարարվել է հումանիտար հրադադար։