Աֆղանստանում չեզոքացվել է «Ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը

Աֆղանստանի անվտանգության ծառայության ուժերը չեզոքացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին՝ Աբու Մուհսին ալ-Մասրիին, որը ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ամենաշատ փնտրվող ահաբեկիչների ցանկում է եղել, հաղորդում է Reuters-ը:

Ալ-Մասրին ԱՄՆ-ում մեղադրվել է օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու և ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով կազմակերպված դավադրությանը մասնակցելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գրոհայինը չեզոքացվել է Աֆղանստանի արևելքում գտնվող շրջաններից մեկում իրականացված հատուկ գործողության ժամանակ: