Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

Զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակը ստուգելու նպատակով սեպտեմբերի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ: Այս մասին տեղղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ստուգվել է տարբեր վարժաձևերի նորմացույցներով սահմանված վարժությունների կատարումը, զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և տոկունություն։