Ես միշտ խնայել եմ ժամանակը՝ կատարված աշխատանքը լուսաբանելու համար․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ես երբեք PR-ով չեմ զբաղվել: Ես միշտ խնայել եմ ժամանակը՝ կատարված աշխատանքը լուսաբանելու համար: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով իր դեմ հակաքարոզչության մասին հարցին:

Նրա խոսքով` հավանաբար ձեռքբերումները ցույց տալու իր անկարողությունն էլ «լեգենդների» հայտնվելու պատճառ դարձավ: «Եվ հետո: Առաջին օրվանից ես նպատակ չէի դնում ընդմիշտ իշխանություն մնալ: Ես կարծում էի, որ ժամկետը կավարտվի, ես կհեռանամ: Թող մտածեն այն, ինչ ուզում են: Կարևորն այն է, որպեսզի ինքդ համոզված լինես, որ արել ես այն ամենը, ինչ կախված է եղել քեզանից: Ինչպես ասում է հռոմեական ասացվածքը` արեցի այն, ինչ կարող էի, և ով կարող է, թող ավելի լավ անի: Կսիրեն, թե ոչ, կընդունեն, թե ոչ` Աստված իրենց հետ: Հնարավոր չէ լավը լինել բոլորի համար: Կարևորն այն է, որ հաջողվեց փաստացի փոխել իրավիճակը երկրում»,- եզրափակել է նախկին նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում