29 տարի առաջ այս օրը ԼՂՀ-ն ոչ միայն վճռեց լինել ազատ և անկախ, այլև փակեց վշտի ու կորուստների էջը՝ ամրագրելով այն փառապանծ հաղթանակներով․ Վլադիմիր Գասպարյան
29 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն վճռեց լինել ազատ և անկախ, այլև փակեց վշտի ու կորուստների էջը՝ ամրագրելով այն փառապանծ հաղթանակներով:
Այս օրը խորհրդանշում է ոչ միայն Արցախի ընտրած անկախության ճանապարհը, այլև Արցախի և արցախցու համառությունը, անկոտրում կամքն ու ազատատենչ ոգին:
Այս տարիների ընթացքում մարտահրավերները չեն պակասել, սակայն հայ ազգը բազմիցս ապացուցել է, որ հավաքական կամքի և համախմբման դեպքում կարող է կերտել իր պատմության փառավոր էջերը:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ և փաստում, որ սա ոչ միայն Արցախի և արցախցիների, այլև համայն հայության տոնն է, քանի որ տեսակի պահպանման գոյամարտում հաղթեց հավաքական հայը:
Աստված պահապան հայ ժողովրդին և հայկական երկու պետություններին…
Վլադիմիր Գասպարյան

