Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»,- նշել է ՀՀ վարչապետը։