Փաշինյանն ասել և հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի ուզածը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը 2016-ին ասել, իսկ այս տարեսկզբին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում հաստատել է, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ: Այսպիսով նա Հայաստանի ռազմավարական դաշնակցին, ըստ էության, մեղադրել է դավաճանության մեջ: Հիմնավո՞ր է այս մեղադրանքը։ Ոչ թե շարքային քաղաքացու, այլ երկրի ղեկավարի նշված հայտարարությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:
Ինչ դիրքորոշում ունի «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մեր հանրակրթական դպրոցներից հանելու վերաբերյալ:
Այս, Հայաստանում քաղաքական երրորդ ուժի անհրաժեշտության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ է մեր զրույցը «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում

