Մարեց հայրենիք-սփյուռք գործակցության հույսը և հնարավորությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են Համահայկական ծրագրերի վարչության և 2018-ից Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը և 2013-2014 թթ. Սփյուռքի նախարարի նախկին մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանը, որոնց հետ խոսեցինք ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից վերջերս 10 առանցքային վարչությունների և բաժնի պետերին կրճատելու վարչապետի որոշման մասին։ Ի՞նչ պատճառով ավելի քան 10 աշխատակից ազատվեց աշխատանքից՝ այն էլ համավարակի այս օրերին, ինչո՞ւ գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը որևէ ձևով չարձագանքեց այդ որոշմանը, և մարդանց էլ աշխատանքից զրկեցին, երբ իրենց ղեկավարն արձակուրդում էր, ի՞նչ աշխատանքներ է իրականացրել երկու տարիների ընթացքում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Անդրադարձ կատարվեց նաև նախկին սփյուռքի նախարարության գործունեությանը, իրականացրած համահայկական ծրագրերին, որոնց նպատակը եղել է հայապահպանությունը, մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի խրախուսումը։

Կառավարության ծրագրով սփյուռքից 100 աշխատակից պետք է գա Հայաստան՝ այստեղ կառավարման ինստիտուտներում աշխատելու համար։ Ովքե՞ր են լինելու նրանք և արդյո՞ք նրանց հրավիրելիս հաշվի են առնվել ազգային անվտանգության նախադրյալները՝ այդ մարդկանց անցյալը և գործունեությունը ստուգելու առումով, որպեսզի գործակալներ չներդրվեն պետական համակարգում։ Ի՞նչ արժեհամակարգի կրողներ են լինելու նրանք։

Մանրամասները՝  տեսանյութում