Նախորդ գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը հրաձգային զինատեսակներից խախտել է 8 անգամ. ՊՆ
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառոյությունը:
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
Կոթի բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ, Զանգակատուն բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 6 անգամ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով:

